fbpx

Senserium. վայր, որտեղ ընդգծվում է Ձեր անհատականությունը

poker table surrounded by walls

Անհատականացված համի արկած.
Երևանյան գիշերային արկածների սիրտը գտնվում է BANDEREGO-ում, ավելի կոնկրետ Senserium-ում։Այս հատուկ սրահը միքսոլոգիայի գաղափարը տանում է էլ ավելի վեր. Այստեղ պատրաստվող կոկտեյլները ձեր կերպարի հայելին են. Ինչպե՞ս։ Հիմա կհասկանանք։

  1. Բացահայտելով Senserium-ը. Անհատականացված կոկտեյլային փորձառություն
    Մուտք գործելով BANDEREGO-ի էքսկլուզիվ սրահ՝ Senserium, կբացահայտեք իրականությունից դուրս մի աշխարհ։ Այստեղ Ձեր անհատականությունը դառնում է մեր կոկտեյլների հիմնական բաղադրիչը, որի արդյունքում ստեղծվում է առանձնահատուկ կոկտեյլ, ճիշտ այնպիսին, ինչպիսին ԴՈՒ ես։
  2. Բարմենը, որպես խաղային գիտակ. Հետաքրքիր շփում
    Senserium-ում բարմենները իսկական խաղընկերներ են։ Նրանք Ձեզ հետ կխաղան խաղեր և կտան հարցեր, որի միջոցով կբացահայտեն Ձեր անհատականությունը, նախընտրությունները ու, ինչու ոչ, տարօրինակությունները։
  3. Կոկտեյլներ, Ձեզ համապատասխան. Կոկտեյլների արվեստը
    Երբ արդեն ավարտվել է այսպես ասած խաղային փուլը, բարմենը դառնում է արտիստ։Գործի դնելով իր ողջ հմտությունը, նա կստեղծի կոկտեյլ, որը քո անձի արտացոլումն է. Խմիչք, որը գործի կդնի ողջ զգայարաններն ու համային ընկալիչներ
  4. Ըմբշխնել սեփական ԵՍ-ը. Էմոցիոնալ ճամփորդություն
    Ըմպելով Ձեզ համար պատրաստված կոկտեյլը, Դուք չեք զգա միայն համեր։ Յուրաքանչյուր կումը կդառնա էմոցիոնալ ճամփորդություն, որը կտանի դեպի Ձեր հոգու պատմություններ։ Այդ համային խառնուրդը ըմպելը Ձեզ կհիշեցնի հայելու մեջ սեփական պատկերը տեսնելու զգացողությունը։

Այն իրականությունում, որտեղ սպասարկումը իդեալական է, Senserium-ը խոստանում է զարմացնել էլ ավելի լավ փորձառություն ստանալու համար։ Կարևորելով Ձեր երևանյան գիշերային արկածները խոստանում ենք Ձեզ համար անցկացնել անմոռանալի երեկո, որտեղ Դուք ինքներդ կբացահայտեք Ձեր ԵՍ-ը, Ձեր անհատականությունը, և իհարկե, Ձեր կոկտեյլը։